ԱՄՆ 9-ամյա «նախագահը», որը տարբեր միջոցառումների առիթով նկարահանվել էր Սպիտակ տան սոցիալական հոլովակներում, վերջապես դեմառդեմ հանդիպել է իրական նախագահին:
Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև սենյակում: Նրանք միասին քննարկել են, թե ինչպես կարող են փոքրերն ու մեծերն աշխատել միասին՝ աշխարհը փոխելու համար: Այս հանդիպումը ապացույցն է առ այն, որ երազները կարող են իրականանալ, իսկ սովորական մարդիկ կարող են արտասովոր բաներ անել:
Օբաման սենյակի մուտքի մոտ դիմավորել է փոքրիկին, թույլ տվել նրան նստել իր գրասեղանի մոտ, վերցնել իր աշխատանքային հեռախոսի լսափողը, երևակայել իրեն նախագահ: Այնուհետև նրանք միասին շրջել են սենյակում, որտեղ Օբաման պատմել է սենյակում գտնվող հետաքրքիր իրերի մասին: Փոքրիկի հարցին՝ ի՞նչ կարող են անել մեծերն ու փոքրերը աշխարհը փոխելու համար, Օբաման պատասխանել է՝ դրա համար պետք է միմյանց հանդեպ բարություն ու հարգանք ցուցաբերել:









































