B2B կայքի փոխանցմամբ՝ փորձագետները վերլուծել են լավագույն համալսարաններում ուսանելու տվյալները և կազմել համալսարանական կրթության համար ամենաթանկ երկրների ցանկը։ Վարկանիշը կազմվել է ուսման համար վճարի ու տնային տնտեսությունների եկամուտների համադրման հիման վրա։
Առաջին տեղում Հունգարիան է, որտեղ ուսման ընդհանուր արժեքը կազմում է 34.200 դոլար, ինչը կազմում է աշխատավարձի 92 տոկոսը։ Երկրորդ տեղում Ռումինիան է՝ 25.200 դոլար և 86 տոկոս, հաջորդում են Էստոնիան՝ 38.400 դոլար և 76 տոկոս, Չիլին՝ 23.600 դոլար ու 73 տոկոս, Մալայզիան՝ 18.000 դոլար ու 55 տոկոս, ԱՄՆ-ը՝ 91.832 դոլար ու 53 տոկոս, Ուկրաինան՝ 23.200 դոլար ու 52 տոկոս:









































