Saturday, 04 05 2024
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով

Երևանի ավագանու խմբակցությունները չեն մեկնաբանում Զառա Արամյանի «նվերը»

Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը՝ լրագրող, հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանին բնակարան նվիրելու վերաբերյալ, բուռն քննադատությունների առիթ տվեց: Ինքը՝ Զառա Արամյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ դեռ պետք է քննարկվի և որոշում կայացվի ավագանու նիստի ընթացքում:

Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը նշեց, որ իրենք մեկ օր առաջ են ստացել որոշումը և այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել չեն կարող:

«Մենք դեռ չենք ուսումնասիրել, դա իրավական փաթեթ է: Մենք ուրբաթ օրը ավագանու նիստի ընթացքում մեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ կասենք: Դա բավականին լուրջ ուսումնասիրության փաթեթ է»,- ասաց Թամար Պողոսյանը: Իսկ հարցի ոչ թե իրավական, այլ բարոյական կողմի մասով Պողոսյանը դժվարացավ որևէ պատասխան տալ: «Դա կախված է, թե ինչ իրավական հիմքեր կան: Այս պահին չեմ կարող հստակ պատասխան տալ, քանի դեռ փորձագետները գնահատական չեն տվել»,- նշեց նա:

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը ևս հրաժարվեց այս հարցի առնչությամբ որևէ մեկնաբանությունից: Նա նշեց, որ ունի իր կարծիքը, բայց այն չի արտահայտի և կսպասի մինչև ավագանու նիստի օրը: Դիտարկմանը՝ կան շատ անօթևան ընտանիքներ, որոնց համար բնակարան ունենալը առաջնային խնդիր է, Դավիթ Սանասարյանը ընդգծեց. «Ընտանիքներ կան, այո: Բայց ես կրկնում եմ՝ չեմ ուզում իմ գնահատականները տալ, կսպասեմ խմբակցության վերջնական դիրքորոշմանը»:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 8-ի արտահերթ նիստում կքննարկի մի քանի քաղաքացիների բնակարան նվիրելու հարցը: Մարգարյան փողոցի 45 շենքում բնակարաններ կհատկացվեն Զառա Արամյանին (90,8 քմ մակերեսով), գրող Վահրամ Սահակյանին՝ (101,5 քմ մակերեսով), երգիչ Դավիթ Ամալյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում