Այսօր Instagram ֆոտոծառայությունը դառնում է 5 տարեկան։ Այս ընթացքում այն հասցրել է դառնալ աշխարհում ամենահայտնի բջջային հավելվածներից մեկը։
Սեպտեմբերին սոցցանցի օգտատերերի թիվը գերազանել է 400 միլիոնի նշագիծը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Instagram-ի պատմությունը սկիզբ է առել այն ժամանակ, երբ Քևին Սիստրոմը և Մայք Կրիգերը մտահղացան ստեղծել լուսանկարների վրա հիմնված բջջային ծառայություն։
Այս տարվա ապրիլին Facebook-ը 1 մլրդ դոլարով ձեռք է բերել Instagram-ը։









































