Ամերիկյան 500 խոշորագույն ընկերություններ ավելի քան 2,1 տրլն դոլար պահում են արտասահմանյան օֆշորային հաշիվներում՝ այդպիսով խուսափելով հարկերը վճարելուց, որոնք գումարն այդ միջոցների ԱՄՆ վերադարձի դեպքում կկազմի 620 մլրդ դոլար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երեքշաբթի հրապարակված հետազոտության մեջ, որը պատրաստել են 2 ոչ առևտրային կազմակերպություններ՝ «Քաղաքացիները՝ հանուն հարկային արդարության» և «ԱՄՆ-ում հանրային տրամադրությունների ուսումնասիրության հետազոտական խումբ» հիմնադրամը:
Այդ եզրակացությունները հիմնված են Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ընկերությունների փոխանցած տեղեկության վրա: Կատարված ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ ամենաառաջատար ընկերությունների Fortune 500 ցուցակում ընդգրկված ֆիրմաների գործնականում երկու երրորդն իրենց փողերը պահում են Բերմուդներում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում:
Այդպիսի ձեռնարկությունների առաջին տեղում Apple-ն է, նրա օֆշորներում պահվում է ավելի քան 181 մլրդ դոլար: ԱՄՆ-ում հաշիվներին միջոցների փոխանցման դեպքում նա պետք է բյուջե վճարի 59,2 մլրդ դոլար: Ցուցակում հաջորդը General Electric-ն է, որի 119 մլրդ դոլարը պահվում է 18 տարբեր բանկերում: Microsoft կորպորացիան 108,3 մլրդ դոլար է պահում:








































