ԱՄՆ Տեխաս նահանգում տղամարդուն մահապատժի են ենթարկել կողոպուտի ժամանակ մարդ սպանելու համար: Կողոպուտի ժամանակ տղամարդը 8 դոլար է գողացել, հայտնում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ Խուան Մարտին Գարսիան 1998 թ. սպանել և թալանել է Հյուգո Սոլանոյին: նշվում է, որ երբ Սոլանոն հրաժարվել է փողը տալ, Գարսիան 4 անգամ կրակել է նրան: Հանցագործի հանցակից Էլեզար Մենդոսան դատապարտվել է 55 տարվա ազատազրկման ծանրացուցիչ հանգամանքներով կողոպուտի համար:
Մահապատիժն իրագործվել է մահացու ներարկման միջոցով, այն Տեխասում 11-րդն է 2015 թ.: Այդ նահանգում նման մահապատիժներ ավելի հաճախ են իրագործվում, քան մյուսներում:










































