Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է գալիս Մերձավոր Արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունների օգտին: Նա այդպիսի կարծիք է հայտնել Euronews հեռուստաալիքի եթերում հոկտեմբերի 6-ին:
«ԴԱԻՇ-ի դեմ գործողության դեպքում Ժողովրդահանրապետական կուսակցությունը կողմ կքվեարկի»,- ասել է նա: Նրա կարծիքով՝ Թուրքիան պետք է աջակցի Սիրիայի հակամարտող կողմերից մեկին:
«Մեզ համար կարևոր չէ՝ Ասադով կամ առանց Ասադի, սակայն Սիրիայում պետք է խաղաղություն լինի: Մենք չենք կարող թույլ տալ, որ ԴԱԻՇ-ը դառնա մեր հարևանը և մեզ հետ կիսի սահմանը»,- ԺՀԿ ղեկավարը:








































