United Airlines ընկերության ինքնաթիռի երկրորդ օդաչուն Հյուսթոն-Սան Ֆրանցիսկո չվերթի ժամանակ կորցրել է գիտակցությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում: Երկրորդ օդաչուն ուշքի է եկել և հոսպիտալացվել:









































