Facebook ընկերությունը հավելված է ներկայացրել Facebook Home անվանումը ստացած սմարթֆոնների համար: Այն ներկայացվել է ապրիլի 4-ին՝ Մենլո Պարկ քաղաքում (Կալիֆոռնիա):
Ծրագիրը պարունակում է հաղորդագրությունների փոխանակման և ընկերների լուսանկարների դիտման՝ սկզբունքորեն նոր գործառույթներ: Նոր արտադրանքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով, Google Play Store հասանելի կդառնա ներբեռնման համար ապրիլի 12-ից: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Մամլո ասուլիսը բացելիս սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ի սմարթֆոնները չեն կարող բավարարել 1 միլիարդը գերազանցող լսարանի պահանջարկը, այդ իսկ պատճառով ընկերությունը ներկայացրել է նոր հավելված մի խումբ Android սարքերի համար: Դրանց թվում են՝ HTC First, HTC One X, HTC One X Plus, Samsung Galaxy S3, Samsung Galaxy Note 2 գաջեթները:






































