Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ինձ համար Երևանը միշտ էլ ամենալավն է աշխարհում. Արտակ Ալեքսանյան

Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը համոզված է, որ ամենադժվար խնդիրն անգամ հաղթահարելի է, երբ կողքիդ կան սրտացավ ու բանիմաց մարդիկ:

Պարոն Ալեքսանյան, դուք մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներից ամենաերիտասարդն եք, դժվար չէ՞ աշխտանքը:

Յուրաքանչյուր աշխատանք ունի իր դժվարությունն ու եթե դժվարությունից վախենանք, ապա որևէ աշխատանք, այդ թվում նաև ղեկավարել՝ չի ստացվի: Այո, դժվար, նաև պատասխանատու աշխատանք է, սակայն եթե կա նորմալ, աշխատունակ, հստակ ռազմավարություն ունեցող թիմ, որի անդամն ես և ունես սրտացավ ու բանիմաց գործընկերներ, ապա ամենադժվար խնդիրն էլ հաղթահարելի է: Բարեբախտաբար իմ պարագայում երկուսն էլ կա:

Հաշված օրեր են մնացել մայրաքաղաքի տոնին, ինչպե՞ս եք նախապատրաստվել: 

Ամեն տարվա նման այս տարի էլ մեր վարչական շրջանը տոնակատարության ամենաակտիվ մասնակիցներից է լինելու և ես վստահ եմ, որ Մալաթիա-Սեբաստիայի յուրաքանչյուր բնակիչ մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ իր մասնակցությունն է բերելու մեր սիրելի քաղաքի տոնին: Իսկ ոգևորվելու առիթ մեր բնակիչներն իսկապես ունեն, քանի որ բոլորն են տեսնում, թե համաքաղաքային ու վարչական շրջանի ծրագրերով տարեցտարի որքան ծավալուն աշխատանքներ են իրականացվում մեր վարչական շրջանում: Երբ բնակիչը տեսնում է, թե ինչպես տարիներ շարունակ անխնամ մնացած իր բակը գեղեցիկ, լուսավոր  ու հարմարավետ է դարձել ոչ միայն իր երեխայի, այլ նաև հենց իր համար, ապա չուրախանալ ուղղակի հնարավոր չէ: Բացի այդ, մեր բնակիչն ուրախանում ու ոգևորվում է, երբ տեսնում է, որ տարեց տարի ակնհայտորեն ավելանում ու ընդարձակվում են իրեն շրջապատող կանաչ ու ծաղկապատ տարածքները: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր վարչական շրջանում գրեթե չկա մի ընտանիք, որ այս կամ այն կերպ չօգտվի իրականացվող համաքաղաքային ու տեղական ամենատարբեր ծրագրերից կամ չզգա ու չտեսնի դրանց արդյունքը:

Ի՞նչ կասեք վարչական շրջանի գործընկերային կապերի մասին:

Հավանաբար տեղյակ եք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները սերտորեն համագործակցում են Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես նաև ԼՂՀ շրջանների հետ: Մալաթիա-Սեբաստիան, բնականաբար, նույնպես ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում և, ասեմ ավելին, ջանում ենք հնարավորին ավելի ընդլայնել ինչպես բարեկամ ու գործընկեր շրջանների քանակն ու աշխարհագրությունը, այնպես էլ համագործակցության ծրագրերը՝  բովանդակային առումով: Ի դեպ, քանի որ մեր զրույցի առիթը մայրաքաղաքի տոնն է, նշեմ, որ մեր հրավերով բարեկամ շրջաններց երեխաներ կգան Երևան՝ ծանոթանալու մեր մայրաքաղաքին և մասնակցելու «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը:

Ի՞նչ կավելացնեք:

Ավելացնելու, ըստ էության, շատ բան կա, բայց քանի որ առջևում մեր բոլորի սիրելի Երևանի տոնն է, կուզենայի շնորհավորել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և, ընդհանրապես, աշխարհի բոլոր հայերին՝ մեր ջերմ ու բարի մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ: Սիրենք մեր քաղաքը, խնամենք և հոգ տանենք նրա մասին ու շատ շուտով այն կդառնա աշխարհի ամենագեղեցիկ ու լավ մայրաքաղաքը: Թեև, անկեղծ ասած, ինձ համար Երևանը միշտ էլ ամենալավն է աշխարհում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում