Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել է Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով ԵՄ-ում միգրացիոն նոր ալիքի սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Տարածաշրջան իմ այցերի ժամանակ ում հետ խոսել եմ՝ նախագահների կամ Թուրքիայում, Հորդանանում կամ Եգիպտոսի ճամբարներում փախստականների հետ, ինձ նախազգուշացրել են մի բանի մասին. Ասադի ռեժիմի պոտենցիալ հաղթանակը, որն առավել հավանական է այսօր Սիրիայում Իրանի և Ռուսաստանի մասնակցության պատճառով, կհանգեցնի հաջորդ միգրացիոն ալիքին։ Երեկ այդ ուղերձը հաստատել է նախաագահ Էրդողանը։ Թուրքիայի գնահատականների համաձայն՝ ևս 3 մլն պոտենցիալ փախստականներ կարող են գալ Հալեպից և դրա մերձակայքից»,- ասել է Տուսկը։
ԵՄ «Ֆրոնտեքս» սահմանային գործակալության վերջին տվյալներով՝ սեպտեմբերի վերջի դրությամբ ԵՄ երկրների տարածք է ժամանել մոտ 630 հազար ներգաղթյալ։











































