Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: ՀՀԿ գրասենյակ են ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և հանրապետական շատ պաշտոնյաներ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ Հանրապետություն փողոցի երկրորդ նրբանցքից մինչև Ֆիրդուսու փողոց տանող ճանապարհին արդեն քանդված սեփական տների բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց բնակարանները քանդել են և բնակարան չեն հատկացրել: Հավաքվածները իրենց բողոքը ներկայացրեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս նրանց խոստացել է քննարկել այդ հարցը նիստի ընթացքում և իրենց պատասխան տալ:
Այս պահին մոտ 50 բնակիչ սպասում են Հովիկ Աբրահամյանի պատասխանին:











































