Վրացական newsgeorgia.ru կայքի փոխանցմամբ, Կարսում գտնվող և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման նպատակով Ստամբուլից բերվել է հատուկ շինարարական տեխնիկա:
Այն անմիջապես սկսել է 25 մետր բարձրությամբ հուշարձանի ապամոնտաժման նախնական աշխատանքները` անգամ ուշադրություն չդարձնելով հորդառատ անձրևին: Հուշարձանը պետք է բաժանվի 18 կտորի:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին վարչապետ Էրդողանն այցելեց Կարս և այդ հուշարձանն անվանեց «անճոռնի» ու հրահանգեց ապամոնտաժել այն: Դրանից հետո Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն հայտարարեց, որ հուշարձանի ապամոնտաժման խնդրանքով Էրդողանին դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:









































