Հոկտեմբերի 5-ից վաճառքի են հանվել նորացված Apple Watch ժամացույցները, որոնց դիզայնով զբաղվել է Hermès նորաձևության տունը: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Սարքերը հասանելի են 14 երկրի մանրածախ խանութներում:
Դրանց դիզայնը ներկայացվել է դեռ սեպտեմբերի սկզբին: Թողարկվել են սարքի մի քանի մոդելներ բնական կաշվից գոտիով՝ մեկ կամ երկու պտույտի հնարավորությամբ: Բոլոր ժամացույցների կորպուսի վրա առկա է Hermès մակնշումը:









































