Ապրիլի 6-ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կկայանա երգչուհի Սոնայի տոնական համերգը, որի ժամանակ նա կկատարի ոչ միայն նոր, այլև առաջին և երկրորդ ալբոմներից լավագույն երգերը:
Համերգային ծրագիրը կսկսվի ապրիլի 6-ին և կշարունակվի մինչև լույս 7-ի գիշերը:
Մեզ հետ զրույցում Սոնան նշեց, որ այն էներգետիկան, որ ինքը հաղորդում է ձայնի միջոցով, կօգնի անգամ հիվանդներին։
«Դրա համար խորհուրդ եմ տալիս գաք, դուք կզգաք դա»,-ասաց երգչուհին:








































