Չինաստանում և Թայվանում Apple ընկերության սարքերում հայտնվել է նոր վիրուս, որը ստացել է YiSpecter անվանումը՝ հաղորդում է Cnet-ը:
iOS հիմքով սարքերը վարակող նոր վիրուսը ցուցադրում է գովազդային հայտարարություններ, ազատորեն կարող է տեղադրել և թողարկել հավելվածներ՝ դրանք փոխարինելով արդեն գոյություն ունեցողներով: Այն կարող է փոխել նաև որոնողական համակարգը:
Ըստ մասնագետների՝ այն շատ հնարավորություններ ունի և սարքավորման մեջ թաքնվում է QVOD հավելվածի տեսքով:










































