Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի համատեղ ուժերով Լիբիայի ափերի մոտ փրկվել են ավելի քան 1800 ներգաղթյալներ։ Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ հղում անելով իտալական առափնյա պահպանությանը։
Վեց փրկարարական գործողությունների արդյունքում ափ է դուրս բերվել 1830 մարդ, ովքեր տեղավորվել էին 4 մոտորանավակներում և երկու ռետինե նավակներում։
Նշվում է, որ հոկտեմբերի 7-ից տարածաշրջանում գործող ԵՄ նավերը կստանան մաքսանենգների դեմ պայքարի համար նոր լիազորություններ, որոնք թույլ կտան կալանել նավերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան և Հունաստանը կպարեկեն Էգեյան ծովի մի հատվածում՝ ներգաղթյալների հոսքը դադարեցնելու համար։