ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել սիրիական ընդդիմությանն ու քաղաքացիներին ուղղված հարվածները, կենտրոնանալ ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարի վրա՝ ասվում է Հյուսիսատլանտյան խորհրդի արդյունքներով դաշինքի հայտարարության մեջ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Դաշնակիցները Ռուսաստանին կոչ են անում անհապաղ դադարեցնել սիրիական ընդդիմության և քաղաքացիների դեմ ուղղված հարվածները, կենտրոնացնել ջանքերը ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա և նպաստել հակամարտության կարգավորմանը քաղաքական բարեփոխումների միջոցով»,- ասվում է կոմյունիկեում։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական ինքնաթիռների սպառազինությունը չի կիրառվել Սիրիայում քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների նկատմամբ և դրանց մոտ, այլ բոլոր հարվածները հասցվել են ԴԱԻՇ-ի դիրքերին՝ օդային հետախուզության և սիրիական բանակից ստացված տվյալների հստակեցումից հետո։






































