Թուրքական Դիարբեքիր նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները զինվորական մեքենա են պայթեցրել։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով 23 զինծառայողներ վնասվածքներ են ստացել։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու շտապօգնության բրիգադները։
Սկսվել է ահաբեկչությունն իրականացնողներին բռնելու հատուկ գործողություն:










































