Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Հունաստանը կկատարի վարկատուների առջև ունեցած բոլոր պարտավորությունները՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Համաձայնության իրագործումը կասկածից դուրս է: Բայց կան բաց հարցեր, որոնց դեպքում մենք կոշտ պայքար ենք մղելու: Մենք ունենք 4 բաց ճակատ: Նախ, դա «կարմիր» վարկերն են: Մենք կձգտենք միջնորդ ստեղծել բանկերի և վարկառուների միջև, խնդիրների ոչ դատական ճանապարհով կարգավորման համար»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքերով` երկրորդը աշխատանքային հարաբերությունների պաշտպանությունն է, երրորդը էներգետիկան պետականացնելն է և չորրորդը պետական սեփականության կառավարման ֆոնդի ստեղծմանն ուղղված աշխատանքների քննարկումն է:




































