Մադոննան կվաճառի ֆրանսիացի աբստրակցիոնիստ Ֆերնան Լեժեի «Կարմիր սեղանի մոտ նստած երեք կանայք» նկարը: Կտավի վաճառքից գոյացած միջոցները նա կուղղի Աֆղանստանում, Պակիստանում ու այն երկրներում աղջիկների կրթության օժանդակմանը, որտեղ կանանց կրթությունը վատ վիճակում է, հաղորդում է Associated Press-ը:
Կտավը, որը Մադոննային է պատկանում ավելի քան 20 տարի, աճուրդի կհանվի մայիսի 7-ին Sotheby’s աճուրդի տան կողմից: Ինչպես սպասվում է, Լեժեի աշխատանքը կվաճառվի 5-7 մլն դոլարով: Հասույթը կփոխանցվի Մադոննայի Ray of Light բարեգործական հիմնադրամին:
Երգչուհու խոսքով՝ ինքը ցանկանում է «ինչ-որ արժեքավոր բան վաճառել հանուն անգին մի բանի»:
«Կարմիր սեղանի մոտ նստած երեք կանայք» կտավը Լեժեն նկարել է 1921թ.: Երգչուհին այն ձեռք է բերել Sotheby’s-ում 1990թ.:









































