«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկու ֆուտբոլիստներ, ովքեր աճուկի վնասվածք են ստացել` պաշտպան Ռաֆայելն ու հարձակվող Ուեյն Ռունին միացել են ընդհանուր խմբին և պատրաստվում են «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին: Այդ մասին է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
Նշենք, որ Ռունին վնասվածք է ստացել Անգլիայի հավաքականում, իսկ բրազիլացի պաշտպանը` «Սանդերլենդ»-ի դեմ խաղում:
«Ռունին և Ռաֆայելը վերսկսել են մարզումները, ինչը, անկասկած, հիանալի նորություն է: Նրանք պետք է լավ մարզավիճակ ձեռք բերեն մինչև երկուշաբթի»,- նշել է շոտլանդացի մասնագետը:


































