Միջազգային հանրությունից ԱՄՆ-ն առաջինը պետք է հասնի Սիրիական ճգնաժամի կարգավորմանը, բայց դրա հետ մեկտեղ չմոռանա իշխանությունից նախագահ Բաշար Ասադի հեռացման մասին: Այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտնում է TASS-ը:
«Ես հասկանում եմ, որ դա բարդ է, բայց մենք պետք է «համար առաջինը» լինենք քաղաքական կարգավորման հարցում, կոնֆլիկտը վերացնելու և Ասադին հեռացնելու համար, որն իրոք հանդիսանում է կոնֆլիկտի շարունակման գլխավոր պատճառներից մեկը»,- ասել է Քլինթոնը:











































