Bloomberg գործակալությունը հրապարակել է աշխարհի 50 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որտեղ տեղ են գրավել Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը և Tesla Motors և Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը, հայտնում է gazeta.ru-ն:
Վարկանիշը կազմվել է` ելնելով թեկնածուների վերջին նվաճումներից: Մարդկանց կեսը այդ ցուցակում հայտնվել է առաջին անգամ: Ցուցակում տեղ են գտել բազմաթիվ տեխնոլոգիական ղեկավարներ և ձեռներեցներ, ովքեր ներկայումս ունեն կարևոր դերակատարություն:
Թիմ Քուքը զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ Իլոն Մասկը գտնվում է 25-րդ տեղում: «Էլեկտրամոբիլների և տիեզերական հրթիռների հետ Մասկը, հնարավոր է, կրում է սուպերհերոսի համազգեստ»,- ասվում է վարկանիշում Մասկի կարգավիճակի նկարագրության մեջ:









































