Եվրամիությունը մտադիր է մատնահետքերի մանրամասն հավաքագրմամբ պայքարել Եվրոպա ահաբեկիչների հնարավոր մուտքի դեմ: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ֆրանս Թիմերմանսը, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ Թիմերմանսը հայտարարել էր, որ հանցագործ տարրերը անկասկած փորձ կանեն մուտք գործել Եվրոպա՝ օգտագործելով ներկա ներգաղթային ճգնաժամը:
Ի պատասխան ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Եվրոպա փախստականների հետ հնարավոր ներթափանցման դեմ Եվրամիության պայքարի միջոցների վերաբերյալ հարցին Թիմերմանսը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է այդ վտանգը «հեշտ» կանխել՝ վերցնելով մարդկանց մատնահետքերը: Եթե այդ աշխատանքը հանգամանորեն արվի, հնարավոր կլինի զտել ահաբեկիչներին:








































