Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, շնորհիվ փախստականների խնդրի վերաբերյալ իր դիրքորոշման, դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներից մեկը՝ տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
«Անգելա Մերկելը Եվրոպային առնչվող բավական նուրբ հարցում ղեկավար դեր է ստանձնել և հրապարակել է հստակ բարոյական դիրքորոշում, ինչը օգնել է բեկում մտցնելու խնդրի մեջ»,- հայտարարել է Օսլոյում Pease Rezearch Institute-ի տնօրեն Քրիստիան Բերգ Հարփվիքենը:
Մրցանակի հնարավոր թեկնածուներ են համարվում նաև փախստականներին օգնություն ցուցաբերող էրիթրեացի հոգևորական Մուսսի Զերան, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով իր գործունեության անկյունաքարը համարել է աղքատության դեմ պայքարը, ռուսական «Նովայա գազետա» լրատվամիջոցը և սեռական բռնության զոհ դարձած անձանց հետ աշխատող գինեկոլոգ Կոնգո Դենիս Մուքենգերե Մուքվեգեն:
Օսլոյում Նոբելյան կոմիտեն մրցանակակրի անունը կհրապարակի հոկտեմբերի 9-ին:
Անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ դարձան երեխաների իրավունքների պաշտպան, պակիստանցի ակտիվիստ 17-ամյա Մալալե Յուսուֆզայը և հնդիկ բժիշկ ակտիվիստ 60-ամյա Քայլաշի Սաթյարթին, ով արդեն 35 տարի է պայքարում է երեխաների ստրկական աշխատանքի դեմ:








































