Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալներով՝ Էբոլա վիրուսով վարակված են 28 424 մարդ, հայտնում է RIA Novosti-ն: Համաճարակի սկզբում Գվինեայում, Սիերա Լեոնեում և Լիբերիայում 11311 մարդ մահացել են այդ հիվանդությունից: Էբոլայի տարածումը դառնում է միջազգային նշանակության սպառնալիք, երկուշաբթի հայտարերել են ԱՀԿ-ում:
«Կոմիտեն խորհուրդ է տալիս Էբոլա վիրուսային հիվանդության բռնկումը թողնել արտակարգ իրադրությունների շարքում, որոնք վտանգ են ներկայացնում հասարակության համար»,- ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրությունում:
Էբոլա տենդի բռնկումներ գրանցվել են 2014 թվականի փետրվարին Գվինեայում, որից հետո վիրուսը տարածվել է հարևան Սիերա Լեոնե և Լիբերիա երկրներում: