Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Բեռլուսկոնիի գործում ներգրավված Ռուբին բողոքի ակցիա է անցկացրել Միլանի դատարանի առջև

«Ռուբի» մականունով ծագումով Մարոկկոյից Քարիմա Ալ-Մարուգը, որի անունը կցված է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ աղմկալի դատական գործընթացին, այսօր բողոքի ակցիա է անցկացրել Միլանի դատարանի շենքի առջև: Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու մեջ: Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն:

Աղջիկը դատարանին է մոտեցել միայնակ՝ առանց փաստաբանների, և իտալերենով կարդացել տեքստ, որում բողոք է արտահայտել դատավորներին և փաստաբաններին առ այն, որ ինքը դատարանի դահլիճում որպես վկա ելույթ ունենալու հնարավորություն չի ունեցել:

«Ես ամաչելու և թաքցնելու ոչինչ չունեմ: Ես խնդրում եմ, որպեսզի միլանցի դատավորները լսեն ինձ, հուսով եմ՝ նրանք կկանչեն ինձ… Ես մարմնավաճառ չեմ… Հարվածելով Բեռլուսկոնիին՝ ԶԼՄ-ները վատություն արեցին նաև ինձ»,-ասել է Ռուբին՝ հավելելով, որ ներողություն է խնդրում նախկինում ասված ստի համար, որն իրեն անհրաժեշտ էր զուգահեռ կյանքի ստեղծման համար, որը տարբերվում էր իր վարած աղքատ գոյությունից:

Դատական գործընթացը Բեռլուսկոնիի դեմ սկսվել է 2011-ի ապրիլին: Քննության վարկածով՝ քաղաքական գործիչն ինտիմ կապ է ունեցել Ռուբիի հետ, որի 18 տարին դեռևս չէր լրացել, դրա դիմաց նա ստացել է նվերներ և դրամական պարգևատրում:

Դատավարությունը, որը եզրափակիչ փուլում է, ձգձգումներից հետո կվերսկսվի ապրիլի 20-ից հետո:

Սկզբում Ռուբին լսումներին պետք է ելույթ ունենար որպես պաշտպանության վկա, սակայն նշանակված օրը նա չի հայտնվել, քանի որ հանգստի նպատակով գտնվել է Մեքսիկայում: Դրանից հետո Բեռլուսկոնիի փաստաբանները՝ Միլանի դատախազության հետ համաձայնությամբ, որոշել են նրան երկրորդ անգամ դատարան չկանչել՝ փոխարենն օգտագործելով ցուցմունքները, որ նա տվել էր նախաքննության ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում