Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին ամերիկյան Marie Claire ամսագրի հետ խոսել է այն հարցի շուրջ, թե ինչպիսին է տեսնում իր ապագա հարսանիքը The Klaxons խմբի երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ:
Հարցազրույցում 27-ամյա դերասանուհին խոստովանել է, որ չի ծրագրում 200 հոգանոց շքեղ արարողություն: Նայթլին և իր փեսացուն ցանկանում են հարմար և հանգիստ հարսանիք, որին կհավաքվեն իրենց համար իսկապես թանկ մարդիկ:Նա պատմել է, որ կարող է 6 կեղծ ու թանկ հարսանիքներ կազմակերպել՝ բոլորին շփոթեցնելու համար, սակայն նրա համար գլխավորն այլ է՝ սիրելի մարդու ընկերակցությունը վայելելը:
Նրա խոսքով՝ ինքն ու Ջեյմսը, իհարկե, պատրաստվում են հարսանիքին, սակայն հարկ չեն համարում դրան չափազանց մեծ ուշադրություն դարձնել: Այժմ զույգին ավելի շատ մտահոգում է Լոնդոնում ձեռք բերված բնակարանի համալրումը:
Դերասանուհին օրինակ է վերցնում իր ծնողներից, որոնք միասին են արդեն 40 տարի: Ինչպես նշել է Կիրան, առանց վեճի չի լինի, սակայն միևնույն է՝ ինքը գիտի, որ իրենք սիրում են միմյանց:
Հիշեցնենք, որ Կիրային Ռայթոնի հետ 2011 թվականին ծանոթացրել է մոդել Ալեքսա Չանգը:








































