Քարդաշյան սկանդալային հեռուստաընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանը, որը նախկինում մի քանի անգամ մտավախություն էր հայտնել, որ քույրերը կարող են ստվերել իր փառքը, վերջապես որոշել է հանուն հասարակության սիրո և հանրաճանաչության՝ այլևս չմրցակցել իր քույրերի՝ Քենդելի և Քայլի Ջենների հետ:
Ոչ բարդ թվաբանությունը թույլ տվեց տիկին Ուեսթին հասկանալ, որ շատ ավելի արդյունավետ է ոչ թե մրցակցել քույրերի հետ. այլ միավորվել նրանց, որպեսզի իր և քույրերի ճանաչվածության միավորներն էլ դրվեին ընդհանուր «քսակի» մեջ: Ուստի նա հայտնվեց նորաձևության ամսագրի շապիկին քույրերի՝ Քայլիի, Քորթնիի, Քլոյեի, Քենդելի ու մոր՝ Քրիս Ջենների ընկերակցությամբ:
Քարդաշյան ընտանիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հայտնվեցին Cosmopolitan-ի խմբագրությունում՝ նոյեմբերյան թողարկման շապիկի համար լուսանկարվելու նպատակով: Այսպիսով, 2011 թ. հետո, երբ առաջին անգամ մամուլում լուրեր հայտնվեցին Քարդաշյանների մասին, ընտանիքը, կարելի է ասել, ամբողջական կազմով լուսանկարվեց ամսագրային շապիկի համար: Սակայն արդյոք ամբողջ կազմո՞վ: Չէ՞ որ ընտանիքի հայրն էլ այսժմ «գեղեցիկ սեռի» ներկայացուցիչ է և հանդես գալիս Քեյթլին Ջեններ անունով:













































