Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ավրիլ Լավինի ֆանատները հավաստիացնում են, որ երգչուհին արդեն վաղուց ողջ չէ

Համացանցում շատ արագ տարածվում է նոր սենսացիա, նորություն… ոչ թե այն մասին, որ Մայքլ Ջեքսոնը իբրև թե ողջ է, ու առողջ և ապրում է մի մեկուսի կղզում, ոչ թե այն մասին, որ կատուները այլմոլորակայինների սերունդներ են կամ նույնիսկ ոչ այն մասին, որ յոգան սատանայապաշտության մի տարատեսակ է: Այս անգամ համացանցային դավադիրների ու բամբասողների ուշադրության կենտրոնում հայտնվել է կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը, որը, ըստ բրազիլացի երկրպագուների հավաստիացման, արդեն վաղուց ողջ չէ:

Ըստ երկրպագուների տարբերակի՝ անցյալ տարի իր 30-ամյակը տոնած երգչուհին մահացել է դեռ 10 տարի առաջ, իսկ նրա դերը կատարում են նրա նմանակ դերասանուհիները: Ի հաստատումն իրենց տեսակետի՝ վերջիններս նույնիսկ պորտուգալերենով կայք են ստեղծել երգչուհու ենթադրյալ մահվան մասին, որը գործում է AvrilEstaMorta.blogspot.com, հասցեում: Կայքում տեղադրված են Ավրիլ Լավինի դիմանկարներն ու լուսանկարները՝ ինչպես թարմ, այնպես էլ 10 տարվա վաղեմության, որոնք նպատակ ունեն աչքի տեսածի հիման վրա ցույց տալ այն փոփոխությունները, որոնք կրել է երգչուհին անցյալ տարիների ընթացքում: Նմանատիպ փոփոխություններից են երգչուհու քթի ձևի փոփոխությունը, խալերի տեղադրվածությունը մարմնի վրա, հասակի նկատելի կարճացումը, ձեռագրի փոփոխությունը:

Երկրպագուները առաջադրում են 12 «անհերքելի» ապացույցներ այն բանի, որ այսօր երգչուհու դերը շոու բիզնեսում կատարում է այլ մարդ: Ի հետևումն իրենց տեսության՝ երկրպագուներն ու ֆանատները հավաստիացնում են, որ երգչուհին չի դիմացել այն փառքի հորձանքին, որ նրա վրա փլվեց Let Go ալբոմի լույսընծայումից հետո, ալբոմ, որը դարձավ պլատինե: Ասում են, որ այս դեպքից հետո երգչուհին ընկել է խոր դեպրեսիայի մեջ: Հոգնելով պապարացիներից՝ Ավրիլ Լավինը վարձում է իրեն նման դերասանուհու, որն էլ լուսանկարիչների մոտ ներկայանում է որպես Ավրիլ Լավին:

Երգչուհու պապիկի մահվան բոթը նրա համար վերջին կաթիլն է դառնում, և նա ինքնասպանություն է գործում: Ըստ ֆանատների՝ երգչուհու դին հայտնաբերվում է իր տանը, իսկ վերջինիս հետ գրեթե նույնական Վանդելլան գրավում է նրա տեղը:

Եվ վերջում էլ ֆանատները մեկնաբանել են, թե ինչպես կարելի է ստեղծել ու ճշմարտանման փաստարկներով հագեցնել ցանկացած համացանցային կայքէջ, սակայն այդ հետգրությունն արդեն ոչ մեկը չի լսել, և լուրն արագորեն տարածվել է արևմտյան կայքերում՝ ստիպելով հանրությանը մտորել առաջ քաշված վարկածի մասին, հատկապես որ երգչուհու օրինական ներկայացուցիչները հրաժարվել են հարցի առնչությամբ որևէ մեկնաբանությունից:

Մենք էլ, կարծես թե, առողջ բանականությամբ և ողջ ու առողջ նայեցինք Ավրիլի լուսանկարները, ինչպես այսօրվա, այնպես էլ 2004 թվականի, և, բարեբախտաբար, որևէ հանցավոր բան չգտանք այնտեղ:

Аврил Лавин, 2004 год

Аврил Лавин на праздновании своего 30-летия, 2014 год

Аврил Лавин, 2013 год

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում