Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրաժարվել է գլխավորել «Լիվերպուլ»-ը։
56-ամյա մասնագետը, ով այժմ արձակուրդում է, ցանկանում է գլխավորել ակումբ, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Էվերթոն»-ի հետ ոչ-ոքիից հետո «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը պաշտոնանկ է արել Բրենդան Ռոջերսին։









































