ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Խաբի Ալոնսոյին ու Սերխիո Ռամոսին, եթե հաստատվի, որ նրանք ՉԼ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Գալաթասարայ»-ի դեմ խաղում միտումնավոր դեղին քարտեր են ստացել:
Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնների՝ միտումնավոր դեղին քարտ ստացած ֆուտբոլիստը կարող է որակազրկվել 2 խաղով: Նման կերպ Ռամոսն ու Ալոնսոն որակազրկվեցին 2010թ.՝ «Այաքս»-ի դեմ խաղում միտումնավոր դեղին քարտեր ստանալու համար:
«Գալաթասարայ»-ի դեմ խաղում երկու խաղացողներն էլ զգուշացվեցին վերջնամասում՝ 3:0 հաշվի ժամանակ:








































