Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերի կարծիքով՝ թիմը դեռ չի ցուցադրում այն խաղը, որ նրանից սպասում են:
«Ակնհայտ է, որ հաջողությունն ուղեկցում է «Բավարիա»-ին: Մենք լավ ենք մեկնարկել ազգային առաջնությունում: Գիտենք, որ դրան նպաստել են մարզչի և թիմի քրտնաջան աշխատանքը: Սակայն մենք կշարունակենք աշխատել այնպես, ասես ոչինչ չի եղել:
Մեզ հետաքրքրում է ոչ թե մրցակցի նկատմամբ ունեցած առավելությունը, այլ թիմի ցուցադրած խաղի փիլիսոփայությունն ու մակարդակը:
«Բավարիա»-ն ճիշտ ուղու վրա է, սակայն դեռ չի ցուցադրում այն խաղը, որ մենք ցանկանում ենք տեսնել»,- Goal-ը մեջբերում է Զամերի խոսքերը:








































