Փարիզի Նորաձևության շաբաթում հերթական ցուցադրությունը դարձավ Alexander McQueen գարուն-ամառ 2016-ը, որի հյուրերն էին Սալմա Հայեկը, Սյուկի Ուոթերհաուսը, Անու Դելո Ռուսոն և այլ աստղեր, ներկայացնում է spletnik.ru-ն:
Դիզայների գարուն-ամառ հավաքածուն վերադարձ է 17-րդ դար, երբ ապաստան փնտրելու համար ֆրանսիական բողոքականները փախչում էին Անգլիա` այնտեղ տանելով ջուլհակության իրենց վարպետությունը:
Այդ պատմական պահը Սարա Բերտոնը արտահայտել է` պատկերազարդելով կաշվե և մետաքսե զգեստները հյուսած գեղեցիկ ծաղիկներով, ժանյակով, կաշվով և օրգանզայով:

































































