ԱԺ-ում քվեարկության դրվեց Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխություների նախագիծը: Կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ էր 10 -ը, իսկ եւս 3 ձեռնպահ էր: Այս պահին խորհրդարանի նիստերի դահլիճում գոռգոռոցներ են հնչում: Ոչ ոք չի լսում Գալուստ Սահակյանին: Բավականին վրդովված են Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը:







































