Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում կայացած Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղից հետո «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել հանդիպման ընթացքի մասին:
«Առաջին գոլից հետո «Ռեալ»-ը վստահություն ձեռք բերեց: Սակայն երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք: Կարծում եմ՝ «Ատլետիկո»-ն ավելի մոտ էր հաղթանակին, քան «Ռեալ»-ը: Մենք երկու միավոր կորցրեցինք, քանի որ Կեյլոր Նավասը մի շարք հիանալի սեյվեր կատարեց:
Փոխարինեցի Կորեային: Նրա՝ դեղին քարտ ստանալու հավանականությունը մեծ էր: Արդյունքում խաղադաշտ դուրս եկած Վիետոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը»,- AS-ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:








































