Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Հայաստանի հետ սահմանի բացման հարցում Թուրքիան չի ընդունի Ադրբեջանին վնասող որևէ որոշում. նախկին արտգործնախարար

Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը հնարավոր է միայն Ադրբեջանի հետ համաձայնեցումից հետո: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա են շատ սերտ հարաբերություններ, և Թուրքիան չի կարող միակողմանի բացել Հայաստանի հետ սահմանը:

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն հատուկ հարաբերություններ: Ոչ ոք դրանք չի բնութագրել ավելի լավ, քան մեծն առաջնորդ Հեյդար Ալիևը. «Մեկ ժողովուրդ՝ երկու պետություն»: Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի կարող բացվել միակողմանի: Դա շատ կարևոր է Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պլանում, մասնավորապես՝ Ադրբեջանի: Սահմանը բաց էր դեռ այն ժամանակ, երբ ես արտգործնախարար էի: Սակայն մենք փակեցինք այն, երբ Հայաստանը օկուպացրեց Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները: Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը հնարավոր է միայն Ադրբեջանի հետ համաձայնեցումից հետո: Թուրքիայում չի կարող ընդունվել որոշում, որը կվնասի Ադրբեջանին»,- ասել է Չեթինը:

Անդրադառնալով Երևան-Վան ավիաչվերթի բացման հարցին՝ նախկին նախարարը նշել է, որ դա մասնավոր ընկերության որոշումն է, ոչ թե թուրքական կառավարության քաղաքականությունը:

«Թուրքիան բաց երկիր է, և մասնավոր ընկերությունները կարող են ընդունել ցանկացած որոշում: Սակայն տեսնելով, որ այդ հարցն անհանգստացրել է Ադրբեջանին, նրանք կասեցրել են այդ որոշումը»,- ասել է Չթին:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում պարտադիր պետք է խաղաղություն հաստատվի: Սակայն այդ խաղաղությունը պետք է համապատասխանի միջազգային իրավունքների և ՄԱԿ-ի որոշումներին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի փուլ առ փուլ: Առաջին փուլում առնվազն պետք է ազատագրվեն Լեռնային Ղարաբաղին կից 5 շրջանները: Դա կդառնա հակամարտության կարգավորման առաջխաղացման նշան»,- ասել է Չեթինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում