Այսօր կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին կրկին բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնա՝ արդոք նա կմասնակցի ՊՍԺ-ի դեմ ՉԼ քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը:
Թեստերից հետո հայտնի կդառնա, թե որքան ժամանակով Մեսսին ստիպված կլինի շարքից դուրս մնալ:
Մեսսին նշել է, որ դեմ չի լինի ցավազրկողների օգնությամբ դուրս գալ խաղադաշտ, եթե բժիշկները չպնդեն, որ դա կարող է ավելի լուրջ վնասվածքի պատճառ դառնալ: Այդ մասին տեղեկացնում է Sky Sports-ը:









































