Իտալական «Սասուոլո»-ի 21-ամյա հարձակվող Դոմենիկո Բերարդին, ամենայն հավանականությամբ, չի կարող մասնակցել Իտալիայի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին, տեղեկացնում է Football-italia.net-ը:
Հիշեցնենք, որ Իտալիայի ընտրանին պատրաստվում է Եվրո-2016-ի որակավորման փուլի հոկտեմբերյան հանդիպումներին:
«Էմպոլի»-ի դեմ հանդիպումից առաջ Բերարդին մկանային վնասվածք է ստացել, և, հնարավոր է, նա չկարողանա օգնել իր ազգային հավաքականին:









































