Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Հայաստանում չկա կոռուպցիայի դեմ պայքարի միասնական մոտեցում

ՀՀ-ում չկա կոռուպցիայի դեմ պայքարի միասնական մոտեցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Մարատ Ատովմյանը՝ խոսելով Երևանում տիրող կոռուպցիոն իրավիճակի, իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների մասին:

Նա նշեց, որ Երևանում և մարզերում տեղակայված հակակոռուպցիոն կենտրոնները բողոք ունեցող քաղաքացիներին տրամադրում են անվճար իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ փաստաբան, որը գործը շարունակում է դատական ատյաններում: Ըստ բանախոսի՝ իրականացվում են նաև հանրային իրազեկման աշխատանքներ, կազմակերպվում են քննարկումներ և կոնֆերանսներ՝դրանով իսկ նպաստելով ոլորտի բարեփոխումներին:

«2012թ. օգոստոսից փետրվար Երևանի հակակոռուպցիոն կենտրոն է դիմել 643 քաղաքացի, որոնց բողոքներից 107-ը հատկորոշվել են որպես կոռուպցիոն, իրավապահ մարմիններին հասցեագրել ենք 13 գործ, դատարանում կա 10 գործ: Հիմնական բողոքները վերաբերում են սոցիալական ապահովության ոլորտին՝ կենսաթոշակներին, բժշկասոցիալական փորձաքննություններին՝ հաշմանդամի կարգավիճակի շնորհման համար, խնդրահարույց ոլորտներից են հետաքննչական, նախաքննական մարմինների աշխատանքը: Շատ են դժգոհությունները քննիչներից, որոնք խախտում են դատավարական իրավունքները, ժամկետները, մենք ունենում ենք բազմաթիվ բողոքներ անձնագրային բաժանմունքների աշխատանքների հետ կապված, բողոքներ են եղել նաև փաստաբանների դեմ, որոնք վնաս են տալիս իրենց վստահորդին:

Դատարաններից ունենք դժգոհություններ, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, հարկային մարմիններից, քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակներից, հանրային ծառայություններ մատուցող որոշ կազմակերպություններից, առողջապահության ոլորտից»,- նշեց Մարատ Ատովմյանը՝ շարունակելով, որ կենտրոն դիմելու երկու ձև կա. քաղաքացիները կարող են այցելել գրասենյակ, որտեղ կարող են բողոքը ներկայացնել գրավոր կամ կարող են գործող թեժ գծերի միջոցով կապ հաստատել և իրազեկել խնդրի մասին:

Ամփոփելով իր խոսքը՝ բանախոսն ասաց, որ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի միասնական մոտեցում գոյություն չունի. տարբեր նախարարություններ իրենց հասցեագրված խնդիրներին տարբեր կերպ են ընթացք տալիս:

Լրագրողներին մարզերում տիրող իրավիճակը ներկայացրին Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Վահագն Թամրազյանը, Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արթուր Սուքիասյանը, Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Գայանե Գևորգյանը: Նրանք բոլորը նշեցին, որ խնդիրները և ոլորտները, որտեղ իրավունքներ են խախտվում նույնն են, ինչ Երևան քաղաքում, իսկ իրենք պատրաստակամ ընդունում են բողոքներ ունեցող քաղաքացիներին, և եթե բողոքն արդարացի է, տանում են այն մինչև վերջ:

Տեղեկացնենք, որ դեռևս 2008թ. սկսած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ «Կասալս ենդ Ասոշիեյթս» միջազգային զարգացման և ռազմավարական հաղորդակցության ընկերությունը իրականացրեց Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագիր, որի շրջանակներում Հայաստանում սկսեցին գործարկվել առաջին ՇՊԱԿ-ները: Դրանց թվում էին`

Երևանի ՇՊԱԿ-ը. գործարկում էր Թրանսփարենսի Ինթերնեյշընլ հակակոռուպցիոն կենտրոնը,

Լոռու ՇՊԱԿ-ը. գործարկում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Շիրակի ՇՊԱԿ-ը. գործարկում էր Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

Տավուշի ՇՊԱԿ-ը. գործարկում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան:

Սյունիքի ՇՊԱԿ-ը. գործարկում էր Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում