Սիրիայում ռուսական ավիախումբը կավելացնի ահաբեկիչներին ուղղված հարվածները: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ զինուժի գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովին:
«Մեր ավիացիայի հարվածները մենք ոչ միայն կշարունակենք, այլև կմեծացնենք դրանց ինտենսիվությունը»,- ասել է Կարտապոլովը:
Նա նշել է, որ ռուսական ավիացիայի հարվածների թիրախներն են, նախևառաջ, «կառավարման կետերը, զինամթերքների և պայթուցիկների պահեստները, կապի միջոցները, ահաբեկիչ-մահապարտների համար զենք արտադրող փոքր գործարանները և գրոհայինների պատրաստման ճամբարները»:







































