Երուսաղեմի Հին քաղաքում 19-ամյա արաբ Մուհանադ Շաֆիկը ահաբեկչություն է իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս երկուսը վիրավորվել են՝ գրում է Korrepondent.net-ը:
Երկու տղամարդ՝ 40 և 35 տարեկան, մահացել են հիվանդանոցում: Երկու տարեկան մեկ երեխա ոտքից վիրավորվել է, իսկ նրա 22-ամյա մայրը ծանր վիճակում է:
Նախնական հետաքննության տվյալներով՝ ահաբեկիչը հարձակվել է մարդկանց խմբի վրա, որոնք Հագայ փողոցով ուղևորվում էին դեպի Լացի պատ: Նա դանակահարել է տղամարդուն՝ ընտանիքի հորը, վերցրել նրա ատրճանակն ու կրակել կնոջ ու երեխայի վրա: Այնուհետև արաբը սկսել է կրակել զբոսաշրջիկների վրա:
Ոստիկանությանը և սահմանային անվտանգությանը հաջողվել է չեզոքացնել ահաբեկչին: Նախնական տվյալներով՝ ահաբեկչի վրա կրակել են:
«Իսլամական ջիհադ» պաղեստինյան ծայրահեղական կազմակերպությունը հայտարարել է, որ իսրայելցիների վրա հարձակված պաղեստինցին իր անդամներից է:
«19-ամյա Մուհանադ Շաֆիկ Հալաբին «Իսլամական ջիհադ»-ի անդամ է»,- ասվում է հայտարարության մեջ:











































