Մոլդովայի ցուցարարները, ովքեր պահանջում են նախագահի հրաժարականը, սպառնում են ամբողջ երկրում փակել մայրուղիները, հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին գրել է «Մեր կուսակցության» ղեկավար Ռենատո Ուսատիյը Facebook-ի իր էջում:
Նրա խոսքերով` ցուցարարների պահանջները չկատարելը կարող է հանգեցնել ճանապարհների ավելի մեծամասշտաբ փակմանը: «Սա միայն սկիզբն է: Կիրակի մենք կփակենք Քիշնևի հիմնական մայրուղին, սակայն մայրաքաղաքում և երկրում դեռ շատ ճանապարհներ կան, որտեղ կարելի է վրաններ տեղադրել»,- գրել է նա:
Նա նշել է, որ ընդդիմությունը կիրակի օրը պահանջել է խորհրդարանի արտակարգ նիստ հրավիրել:








































