Հարավկորեական Hyundai ընկերությունը ամերիկյան շուկայից անվտանգության բարձիկներում ու ազդանշանային համակարգում առկա խնդիրները վերացնելու նպատակով ԱՄՆ-ից հետ է կանչում 1.9 մլն ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հետկանչման ենթակա են բոլոր մոդելների շուրջ 1.7 մլն ավտոմեքենա, որոնք արտադրվել են 2007-2011թթ.:
Նրանք ունեն նմանատիպ խնդիր՝ կապված արգելակման ոտնակի սեղմման դեպքում ազդանշանային համակարգի աշխատանքի հետ: Բացի այդ՝ Hyundai Motor-ը հետ է կանչում նաև 2011-2013թթ. Elantra մոդելի 194 հազար ավտոմեքենա, որոնք ունեն անվտանգության բարձիկների խնդիր:
«Մեքենայի լուսային ցուցիչների չգործելը լրջորեն մեծացնում է վթարի վտանգը»,- ասվում է ԱՄՆ ճանապարհային անվտանգության ազգային վարչության հաղորդագրության մեջ:










































