ԱՄՆ-ի Բրաունի համալսարանի հետազոտողները մշակել են 3D տպման տեխնոլոգիայի օգնությամբ մինի-ուղեղ ստանալու պարզ և ոչ թանկարժեք միջոց։ Այն կարելի է օգտագործել պատրաստուկների թեստավորման, նյարդային հյուսվածքների փոխպատվաստումը ուսումնասիրելու կամ ցողունային բջիջների փորձարկման նպատակով:
Չնայած մինի-ուղեղը ընդունակ չէ մտածելու, այն արտադրում է էլեկտրական ազդանշաններ և ստեղծում իր սեփական նյարդային կապերը` սինափսները: Գիտնականների կարծիքով՝ օրգանների լաբորատոր մոդելները կհանգեցնեն փորձակենդանիների օգտագործման նվազմանը:
Մի կրծողի կենդանի հյուսվածքի ընդամենը մի փոքր կտորը հնարավորություն է տալիս ստեղծելու այդպիսի հազարավոր մինի-ուղեղներ:
1/3 մմ տրամագծով մինի-ուղեղը կենտրոնական նյարդային համակարգի առաջին և ամենաբարդ աշխատող բջջային կուլտուրա չէ, խոստովանում են հետազոտողները, սակայն դրա մոտավոր արժեքը կազմում է ընդամենը 0,25$:









































