Բնության անսովոր երևույթ` «կեղտոտ ամպրոպ» են նկարահանել չիլիական Պատագոնիայում: Կայծակը ճեղքում է մոխրի ամպը, որը գոյացել էր Կալբուկո հրաբխի ժայթքման ժամանակ, ներկայացնում է gogetnews.info-ն:
Կեղտոտ ամպրոպներ դիտվել են հնագույն ժամանակներից: Այդպիսի առաջին դեպքը տեղի է ունեցել 79 թվականին՝ Վեզուվի ժայթքման ժամանակ: Այդ երևույթն անվանում են նաև «հրաբխային կայծակ»: Այն գոյանում է ժայթքման ժամանակ առաջացած մոխրի ամպում:
Եթե սովորական կայծակներն առաջանում են սառույցի մասնիկների և ջրի կաթիլների բախումից, ապա կեղտոտ ամպրոպների դեպքում լիցքեր առաջանում են հրաբխային արտանետումներում ապարների կտորների, սառույցի և մոխրի մասնիկների բախման հետևանքով: Միաժամանակ, որքան փոքր են մասնիկների չափսերը, այնքան ավելի շատ կայծակներ են գոյանում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլին Կալբուկո հրաբուխը 40 տարվա հանգստից հետո հանկարծակի արթնացել է` ժայթքելով 20 կիլոմետրանոց մոխրի սյուն:











































