Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

«Ես անձամբ կամ ՀՀԿ-ն ոչ մի կապ չենք ունեցել». սպանված գյուղապետի մրցակցին հարցաքննել են

Ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց անհայտ կրակոցից սպանված դաշնակցական Հրաչ Մուրադյանի մրցակից գյուղապետի թեկնածու ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը դեպքի օրը մոտ 3 տասնյակ գյուղացիների հետ հարցաքննվել է ոստիկանությունում: Նշենք, որ անցյալ տարի Պռոշյանի գյուղապետի ընտրությունից հետո վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել ընտրված Հրաչ Մուրադյանի ու պարտված մրցակից Արթուր Մուրադյանի միջև: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հետ:

 – Պարոն Մուրադյան, ո՞րն է Ձեր գնահատականը գյուղապետ Հրաչ Մուրադյանի հետ կատարվածի առթիվ:

 – Շատ վատ գնահատական է իմ գնահատականը, ո՞րը պիտի լինի:

 – Գյուղացիների շրջանում մեղադրանքներ կան եւ՛ Հանրապետականի հասցեին, և՛ որոշակիորեն Ձեր հասցեին, որ Դուք լարված հարաբերություններ, վիճաբանություն եք ունեցել գյուղապետի հետ:

 – Ուրեմն ասեմ` դրանք սխալ կարծիքներ են, սխալ մեկնաբանություններ են: Մենք ընդհանրապես, ես անձամբ կամ Հանրապետականը ոչ մի կապ չենք ունեցել: Ընտրություններն անցել են խաղաղ, հանգիստ: Ինքը իր ժողովրդի հետ, ոնց որ ես, ձայներ է բավարարել, մենք էլ համաձայնվել ենք, որ ինքը արդար ձևով կրել ա: Ես իրա հետ հարաբերություններ եմ ունեցել, բարև, բարի լույս, ոչ մի տարաձայնություն էլ չի եղել մեր միջև:

 – Գյուղացիներն ասում են, որ որոշ ժամանակ առաջ վիճաբանություն է եղել ձեր միջև, անգամ կրակոցներ են եղել գերեզմանատանը:

 – Սուտ են ասում: Տենց բան չի եղել ընդհանրապես: Եթե ասող կա, թող գա կանգնի, բացահայտ ցուցմունք տա, որ տենց բան ա եղել: Ընդհանրապես նման բան չի եղել:

Ընդհանրապես խոսք-խորաթա չի եղել:

 – Սակայն այդ մասին մամուլում է գրվել, որ ընտրություններից հետո եղել է վիճաբանություն ձեր միջև:

 – Չէ՛, չէ՛, 100 տոկոսով չի եղել: Էդ ես ձեզ վստահեցնում եմ ամեն ձևով: Ես ձեզ կարող եմ ապացուցել, մենք մի ջոկատից ենք եղել, հանդիպել ենք, ձեռքով բարև էլ ենք տվել, ոչ մի տենց բան էլ չի եղել: Ժողովուրդն ա, ասեկոսեները, գիտեք, բամբասում են, տենց բաներ խոսում են: Եթե ապացույցներ կան, թող ապացուցեն: Ես հերքում եմ, որովհետև հնարավոր չի տենց բան եղած լինի:

 – Իսկ Ձեր տարածքի ՀՀԿ պատասխանատու Գուրգեն Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղապետի ընտրություններից հետո վեճ եղել է ձեր միջև, բայց երեխայի հետ կապված է եղել:

 – Մեր մեջ ոչ մի քաղաքական բան չի եղել: Կարող է իմ ընկերոջ երեխան իր երեխայի հետ վիճաբանել է, բայց դա քաղաքական բան չի, ոչ էլ տարաձայնություն: Ի՞նչ կապ ունի, եթե երեխան երեխուն բրթել ա, ասենք` մի խոսակցություն ա եղել դպրոցում: Դա եղել ա գյուղապետի ընտրություններից երկու օր հետո: 

 – Այսօր Դաշնակցությունը հայտարարում է, որ սա քաղաքական սպանություն է: Ո՞րն է Ձեր գնահատականը:

– Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ես ի՞նչ իմանամ, դա սպանություն ա, բայց էդտեղ քաղաքական ոչ մի բան ես չեմ տեսնում:

– Կարծում եք` քաղաքական դրդապատճառներ չկայի՞ն:

– Ես չգիտեմ, ես իրա հետ ոչ շփվել եմ, ոչ էլ գիտեմ: Քաղաքական ինչ-որ մեծ տարաձայնություն չի եղել: Էդքան բան կարող եմ ասել:

– Իսկ Ձեր միջև տնտեսական խնդիրներ եղե՞լ են:

– Ընդհանրապես մենք հարց-պատասխան իրար մեջ չենք ունեցել: Կիսելու ոչ մի բան չկա, ոչ էլ ինչ-որ ֆինանսական կամ եսիմ ինչ հարցեր:

– Տեսակետներ կան, որ ինքը բավական ինքնուրույն գյուղապետ էր, ինքնուրույն ֆինանսական միջոցներ էր հայթայթել հովանավորության հետ կապված, որոշակիորեն անկախ էր: Հնարավո՞ր է` այդ հողի վրա եղած լինի սպանությունը:

– Ես ոնց էդ հարցին պատասխանեմ, եթե ինքն ա եղել, ինքն ա մտածել, կամ ինչ ա արել, ինչ չի արել: Ես իրա հետ չեմ տվել, չեմ առել, ես ոնց կարող եմ ասել` ինչ է արել, կամ ինչ էր ուզում անել:

– Այսօր գյուղում մեղադրում են Հանրապետականին սպանության մեջ, դա ինչպե՞ս եք գնահատում:

– Սխալ եմ գնահատում: Ոչ գյուղապետի ընտրությունների ժամանակ, ոչ նախագահական, ընդհանրապես ինքն էդ հարցի մեջ ոչ եղել ա, ոչ էլ քաղաքական ինչ-որ հարցի վերաբերյալ վեճ է եղել:

– Այդ դեպքում, ո՞նց կարող էր նման սպանություն լինել, այն էլ` օրը ցերեկով:

– Ես հո դերվիշ չեմ կամ դատախազ չեմ, որ էդ հարցին պատասխանեմ:

– Ձեզ հարցաքննե՞լ են ոստիկանությունում այս գործով:

– Այո՛, հարցաքննել են: Երեկ առավոտյան ժամը 11-ից հետո ինձ հարցաքննել են:

– Որպես գործով վկայի՞:

– Ես ի՞նչ վկա, եթե ես տանն եմ եղել, լսել եմ էդ լուրը:

– Պատրա՞ստ եք մասնակցել գործով հետաքննությանը:

– Միշտ էլ պատրաստ եմ, ոչ մի վախենալու բան չունեմ, ես արդար, մաքուր եմ: Էդ բամբասանքները չի նշանակում, որ ես կարող ա քաշվեմ կամ վախենամ, կամ եսիմ ինչ: Բոլոր ժողովուրդն էլ ինձ ճանաչում են, ես շփվում եմ, էնպես չի, որ չեմ շփվում:

– Ձեր կարծիքով` այս գործը կբացահայտվի՞:

– Աստված տա, 5 րոպեից բացահայտվի, իմանան` ով ա, ինչ ա: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում