Ամերիկացիների գրեթե 13%-ը վստահ է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հակաքրիստոս է, իսկ 28%-ը համարում է, որ աշխարհը ղեկավարում է գաղտնի կառավարությունը: Այս մասին վկայում է Public Policy Polling ընկերության անցկացրած սոցհարցումը:
Հետաքրքիր է, որ ԱՄՆ բնակիչների 29%-ը համարում է, որ կառավարությունը թաքցնում է այլմոլորակայինների գոյությունը:
Ընկերության մասնագետները ուսումնասիրել են ԱՄՆ-ում տարածված դավադրությունների ու առասպելների 20 տեսություն: Անակնկալն այն էր, որ ամերիկացիների 51%-ը հավատում է, որ Ջոն Քենեդիի սպանությունը կառավարության կողմից կազմակերպված դավադրություն էր:
Ըստ հարցման արդյունքների՝ ամերիկացիները հակված չեն վստահել երկրի իշխանություններին: Չնայած հաղորդագրություններին, որ Ուսամա բեն Լադենը սպանված է, հարցվածների 6%-ը չի հավատում դրան: Բացի այդ, 44%-ը համարում է, որ Ջորջ Բուշի կառավարությունը հնարել էր զանգվածային ոչնչացման զենքի մասին տեղեկությունը՝ Իրաք ներխուժելու համար, իսկ 11%-ը վստահ է, որ 2011թ.-ի սեպտեմբերի 9-ի ահաբեկչությանը մասնակցել են երկրի հատուկ ծառայությունները:
Ամերիկացիների 15%-ը համարում է, որ պետությունը մարդկանց գիտակցությունը ղեկավարում է հեռուստատեսության միջոցով, և դրանից փրկվել անհնար է:










































