«Այաքս»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը ցանկանում է գլխավորել «Լիվերպուլ»-ը: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:
Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ լիվերպուլյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարող է հեռացվել աշխատանքից՝ անբավարար արդյունքների պատճառով:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 7 տուրերից հետո «Լիվերպուլ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում գրանցելով 11 միավոր:
Դե Բուրը գլխավորում է «Այաքս»-ը 2010 թվականից և թիմի հետ չորս անգամ Հոլանդիայի չեմպիոն է դարձել:








































